Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Դոհան հիմնականում գոհացրեց

Դոհան հիմնականում գոհացրեց
01.04.2016 | 12:06

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ամփոփել է Դոհայում կայացած աշխարհի գավաթի իններորդ խաղարկությունում մեր մարզիկների մրցելույթները. «Ես շատ գոհ եմ տղաների ելույթներից: Նրանք կատարեցին իրենց առջև դրված բոլոր խնդիրները: Գավաթից առաջ Դոհայում հավաք անցկացրինք, ինչը շատ դրական անդրադարձավ մեր մարզիկների վրա: Այդ գնահատականները մեդալ են ապահովում թե՛ աշխարհի առաջնությունում, թե՛ օլիմպիական խաղերում: Ինչ վերաբերում է Արթուր Դավթյանին, մենք հատուկ նպատակ չունեինք, որ նա անպայման մեդալ նվաճի: Չորրորդ տեղն էլ վատ արդյունք չէ: Նա շատ քիչ է զիջել մրցանակակիրներին: Արթուրի հետ կապված՝ էականը Ռիոյում կայանալիք «թեստ իվենթն» է, որտեղ պետք է հաստատենք մեր նվաճած ուղեգրերը»:
Ինչպես հավելում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, աշխարհի գավաթի իններորդ խաղարկությունում նժույգաթափերում Հարություն Մերդինյանը գրավել է առաջին տեղը, Վահագն Դավթյանը օղակներում եղել է երկրորդը, Արթուր Թովմասյանը՝ երրորդը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1179

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ